AMWA - EMWA - ISMPP- ի համատեղ դիրքորոշման հայտարարությունը՝ հափշտակիչ հրատարակչությունների վերաբերյալ


Թողարկվել է 2019 թվականի հուլիսին

Ամերիկյան բժշկական գրողների միությունը (AMWA), Եվրոպական բժշկական գրողների միությունը (EMWA) և Բժշկական հրատարակչությունների մասնագետների միջազգային կազմակերպությունը (ISMPP) ընդունում են գիտական հրատարակչության առջև ծառացած մարտահրավերները ընդդեմ հափշտակիչ ամսագրերի և դրանց հրատարակիչների, որոնց գործունեությունը խաթարում է հրապարակված գիտական հետազոտությունների որակը, ամբողջականությունը, հուսալիությունը: Այս համատեղ դիրքորոշման հայտարարությունը լրացնում է մի շարք այլ ուղեցույցներ, որոնք օգնել են սահմանել հափշտակիչ ամսագրի բնորոշ առանձնահատկությունները:1-5.

Հափշտակիչ ամսագրերը լուրջ սպառնալիք են ներկայացնում ինչպես հետազոտողների, որոնք հրապարակում են իրենց աշխատանքի արդյունքները, այնպես էլ՝ համազեկուցված բժշկական գրականության համար: Այս հրատարակչությունները տարբերվում են օրինական բաց մատչելիության ամսագրերիցնրանով, որ հափշտակիչ ամսագրերը տապալում են համազեկուցող հրատարակչությունների համակարգը՝ նպատակ ունենալով միայն ֆինանսական շահույթը, առանց բարոյական վարքագծի թեկուզ փոքր-ինչ ակնհայտ մտահոգության:7

Կազմակերպություններ, ինչպիսիք են Բժշկական խմբագիրների համաշխարհային ընկերակցությունը (WAME), Հրատարակչական էթիկայի հանձնաժողովը (COPE), Բժշկական հանդեսների խմբագիրների միջազգային հանձնաժողովը (ICMJE), և Գիտական խմբագիրների խորհուրդը (CSE), աջակցում են հրատարակչությունների այն գործունեություններին, որոնք այժմ լայնորեն ճանաչված են6,8-10 Հափշտակիչ ամսագրերը չեն հետևում այդ գործելակերպին, փոխարենը օգտագործում են Ոսկե բաց մուտք (Gold Open Access) հրատարակչական մոդելը (որի համար հեղինակները վճարում են հրատարակչական վարձ):11Եկամուտներ ստանալու համար այս ամսագրերը դիտավորյալ խեղաթյուրում են խմբագրական և համազեկուցման, ինչպես նաև ամսագրի գործունեության եղանակները. հոդվածի գործընթացի բեռնումը, տարածումը, ինդեքսավորումը և արխիվացումը:.1

Վերջնական արդյունքը կլինի գիտական գրականությանը հասցված վնասը, եթե հափշտակիչ հրատարակչությունը ընդհանրացվի: Լավագույն մտադրություններով իրականացված օրինական հետազոտությունները կարող են կորչել, եթե երկար ժամանակահատվածում դրանք չեն արձանագրվում, մեջբՀեղինակների համար վտանգները նույնպես առկա են, քանի որ հափշտակիչ ամսագրերում իրենց աշխատանքը հրապարակելու կամ խմբագրություններին անտեղյակ «նշանակվելու» արդյունքում նրանց հեղինակությունները կարող են վնասվել: Ավելին, հեղինակները կարող են հայտնվել թակարդի մեջ այն բանից հետո, երբ գիտակցեն, որ հափշտակիչ ամսագրի հոդված են ներկայացրել: Հնարավոր վտանգ կարող է լինել, որ որոշ ամսագրեր գուցե չվերադարձնեն ներկայացված բնագրերը կամ հրապարակեն ներկայացրած հոդվածը նույնիսկ այն բանից հետո, երբ հեղինակը բողոքարկի:

Վերջին 15 տարիների ընթացքում գիտական ամսագրերի մեծ աճը, ներառյալ հափշտակիչները,12 կարող է դժվարացնել հափշտակիչ կամ «կեղծ» ամսագրերի տարբերակումը: Այնուամենայնիվ, համացանցում գործիքներ կան այս ջանքերում հեղինակներին օգնելու համար,1,8և հափշտակիչ ամսագրերին և դրանց հրատարակիչներին բնորոշող որոշ առանձնահատկություններ են նշված.

  • հրատարակիչներ կամ ամսագրեր, որոնք ագրեսիվորեն հետապնդում են հետազոտողներին էլեկտրոնային փոստով
  • ամսագրի անուն, որը փոքր-ինչ ծանոթ է, բայց իրականում օրինական ամսագրի փոխակերպված անունն է
  • ինտերնետային կայք, որը երևում է ոչ պրոֆեսիոնալ, վատ գրաֆիկայով, սխալ օգտագործվող լեզվով, չգործող հղումներով և ագրեսիվ գովազդներով
  • ամսագրի կամ հրատարակչի կայքում ոչ մի փողոցի հասցե կամ երկրի հեռախոսահամար չկա, նույնիսկ կեղծ հասցե կամ հեռախոսահամար նշված չէ
  • բացակա է ամսագրի ինդեքսավորման այնպիսի ճանաչված համակարգ, ինչպիսին է PubMed-ը13 կամ օրինական համացանցի տեղեկագիր, ինչպիսին է «Բաց մատչելիության ամսագրերի տեղեկագիր»-ը (DOAJ)14
  • կան խոստումներ՝ անիրական արագ համազեկուցման մասին, սակայն որևէ տեղեկություն չկա տրամադրված ամսագրի համազեկուցման գործընթացի վերաբերյալ 
  • հոդվածի գործընթացի վճարումները, որոնք թափանցիկ չեն (և կարող են լինել շատ բարձր կամ շատ ցածր) կամ գանձվում են ներկայացման պահին (այսինքն ՝ կախված չեն գործընկերների վերանայման արդյունքից)
  • բժշկության բազմաթիվ մասնագիտական ճյուղերի կամ որոշակի մասնագիտական բնագավառի ենթաճյուղերին վերաբերող պահանջներ 
  • ամսագրերի մեծ խմբաքանակ, որոնք հրապարակ են եկել վերջերս և/կամ որոնք պարունակում են ոչ մի կամ միայն քիչ հրատարակված հոդվածներ, անհասանելի են, կամ ակնհայտ վատ որակի են
  • խմբագրություն, որի կազմը բաղկացած է մասնագիտությունից դուրս կամ այն երկրից դուրս, որտեղ հրատարակվում է ամսագիրը, կամ էլ՝ խորհրդի անդամներ, որոնք անծանոթ են ոլորտում հրատարակման փորձառու մեկին
  • ներկայացման համակարգ, որը չափազանց պարզ է՝ տրված սակավ հարցերով և շահերի բախման կամ հեղինակության որակավորման մասին որևէ տեղեկատվություն չի պահանջվում:

Հեղինակները չպետք է միտումնավոր ընտրեն հափշտակիչ ամսագրերը ձեռագրեր հանձնելու համար՝ իրենց հրապարակումները ավելացնելու նպատակով, ինչպես վերջերս է նկատվում:15,16 Հափշտակիչ ամսագրերին գիտակցաբար և միտումնավոր ներկայացնելը բարոյական չէ: Բժշկական գրողներն ու խմբագիրները, ինչպես նաև հետազոտողները, պատասխանատվություն ունեն գնահատելու ամբողջականությունը, պատմությունը, գործունեությունը և հեղինակությունը այն ամսագրերի, որոնց ներկայացվում է իրենց հետազոտությունը:8 Մենք խրախուսում ենք բոլոր հեղինակներին պատշաճ բարեխղճություն ցուցաբերել և իրենց հրապարակումներն ուղարկել միայն այն ամսագրերին, որոնք ապահովում են ճշգրիտ համազեկուցում և որոնք իրականում ձգտում են նպաստել գիտական գրականությանը:

Գիտական հանրությունը պետք է ամբողջությամբ տեղյակ լինի այն վնասների մասին, որ հափշտակիչ ամսագրերում հրատարակելն է ներկայացնում և հասկանա, թե ինչպես խուսափել դրանից: AMWA-ն, EMWA-ն և ISMPP-ն հանձնառու են մեր անդամներին կրթելու գիշատիչ հրատարակությունների մասին ինչպես նաև բացահայտել բժշկական գրողների և հրատարակչության մասնագետների պարտականությունները այս նշանակալի խնդրի լուծման գործում:.

Հղումներ.

  1. Laine C, Winker MA. Identifying Predatory or Pseudo-Journals. World Association of Medical Editors. February 18, 2017. http://www.wame.org/identifying-predatory-or-pseudo-journals. Accessed June 18, 2019.
  2. Cabell’s Blacklist Violations. http://www2.cabells.com/blacklist-criteria. Accessed June 18, 2019.
  3. Cobey KD, Lalu MM, Skidmore B, Ahmadzai N, Grudniewicz A, Moher D. What is a predatory journal? A scoping review. Version 2. F1000Res. 2018;7:1001. DOI: 10.12688/f1000research.15256.2.
  4. Beall J. Predatory publishers are corrupting open access. Nature. 2012;489:179. DOI: 10.1038/489179a.
  5. Beall’s List of Predatory Publishers. http://openscience.ens.fr/ABOUT_OPEN_ACCESS/BLOGS/2017_01_23_Jeffrey_Beall_last_list_of_predatory_journals.pdf. Accessed June 18, 2019.
  6. Open Access Scholarly Publishers Association – Code of Conduct. https://oaspa.org/membership/code-of-conduct. Accessed June 18, 2019.
  7. International Committee of Medical Journal Editors. “Fake,” “Predatory,” and “Pseudo” Journals: Charlatans Threatening Trust in Science. http://www.icmje.org/news-and-editorials/fake_predatory_pseudo_journals_dec17.html. Accessed June 18, 2019.
  8. International Committee of Medical Journal Editors. Responsibilities in the Submission and Peer-Review Process. http://www.icmje.org/recommendations/browse/roles-and-responsibilities/responsibilities-in-the-submission-and-peer-peview-process.html. Accessed June 18, 2019.
  9. Council of Science Editors. Predatory or Deceptive Publishers – Recommendations for Caution. https://www.councilscienceeditors.org/resource-library/editorial-policies/cse-policies/approved-by-the-cse-board-of-directors/predatory-deceptive-publishers-recommendations-caution. Accessed June 18, 2019.
  10. Berger M. Everything You Ever Wanted to Know About Predatory Publishing but Were Afraid to Ask. http://www.ala.org/acrl/sites/ala.org.acrl/files/content/conferences/confsandpreconfs/2017/EverythingYouEverWantedtoKnowAboutPredatoryPublishing.pdf. Accessed June 18, 2019.
  11. Mizera K. What is Gold Open Access – useful links. https://openscience.com/what-is-gold-open-access/. Accessed June 18, 2019.
  12. Shen C, Bjork BC. 'Predatory' open access: a longitudinal study of article volumes and market characteristics. BMC Med. 2015;13:230. DOI: 10.1186/s12916-015-0469-2.
  13. https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed. Accessed June 18, 2019.
  14. Directory of Open Access Journals. https://doaj.org/. Accessed June 18, 2019.
  15. Moher D, Shamseer L, Cobey KD, et al. Stop this waste of people, animals and money. Nature 2017;549:23-25. DOI: 10.1038/549023a.
  16. Sharma H, Verma S. Predatory journals: the rise of worthless biomedical science. J Postgrad Med 2018;64:226-31. DOI: 10.4103/jpgm.JPGM_347_18.

Upcoming Conference

Cascais Save the Date

The 52nd EMWA conference will take place on 4 - 6 November 2021 at the Hotel Cascais Miragem.